Պատվերները կորչում են
Ո՞վ է կատարում, ի՞նչ փուլում է, ե՞րբ է ժամկետը, ի՞նչ է վճարվել։ Պատասխանները՝ տարբեր ֆայլերում ու զրույցներում։
Ստեղծված Հայաստանում՝ արտադրության և առևտրի համար
TM Hub-ը CRM/ERP համակարգ է, որը փոխարինում է Excel-ին, տետրերին և անվերջ զանգերին։ Տեսեք ամբողջ բիզնեսը մեկ էկրանին՝ պատվերից մինչև շահույթ։

Միացված է այն գործիքներին, որոնցով դուք արդեն աշխատում եք
Ծանոթ իրավիճակ է՞
Տվյալները ցրված են, մնացորդները՝ անճշտ, պարտքերը՝ մոռացված։ Ամեն օր ժամեր են գնում ձեռքով աշխատանքի վրա։
Ո՞վ է կատարում, ի՞նչ փուլում է, ե՞րբ է ժամկետը, ի՞նչ է վճարվել։ Պատասխանները՝ տարբեր ֆայլերում ու զրույցներում։
Ապրանքը վաճառվել է, բայց մնացորդը չի փոխվել։ Պատվիրում եք ավել կամ ուշ։
Կանխիկ, քարտ, ապառիկ, ավանս․ ոչ ոք չգիտի իրական շահույթը։
Նամակները՝ Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում։ Պատասխանողն անհայտ է։
Հնարավորություններ
Մոդուլները միացված են իրար․ վաճառքը նվազեցնում է մնացորդը, վճարումը հայտնվում է ֆինանսներում, իսկ պարտքը՝ հաճախորդի քարտում։
Kanban տախտակ ձեր փուլերով, կատարողներ, վերջնաժամկետներ, կանխավճար/միջնավճար/վերջնավճար և Invoice։ Փուլը փոխվում է մեկ սեղմումով։

Հերթափոխեր, բաժանված վճարում, ապառիկ, ավանս, զեղչեր և վերադարձներ՝ տնօրենի հաստատմամբ։
Ապրանքների ստացում Excel-ով՝ նախադիտում, սխալների ցուցակ, գների պատմություն։
Մուտք/ելք, կանխիկ և քարտ, տրանսֆերներ։ Պարտքեր՝ հաճախորդների, մատակարարների, աշխատողների։
Բանաձևեր պաշտոնի կամ մարդու համար, ավտոմատ հաշվարկ, կանխավճարներ։
Թիմային զրույցներ և հաճախորդների նամակներ Telegram, WhatsApp, Instagram, Viber-ից՝ մեկ պատուհանում։ Պատասխանում եք այնտեղից, որտեղ գրել են։

Բազմաթիվ մասնաճյուղեր, պաշտոններ, ով ինչ էջ է տեսնում՝ որոշում եք դուք։
Ինտերֆեյսը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Չեկերը՝ ընկերության լեզվով։
Նոր պատվեր, վճարում, պահանջ, նամակ՝ անմիջապես, առանց էջը թարմացնելու։
Վերջնաժամկետները և հաճախորդներին զանգերը՝ մեկ օրացույցում։
Համակարգի ներսում
Սա TM Hub-ի իրական ինտերֆեյսն է։ Ընտրեք բաժինը։
Յուրաքանչյուր պատվեր ունի փուլ, կատարող, ժամկետ և վճարումների պատմություն։ Տախտակը թարմանում է իրական ժամանակում։

Բացեք հերթափոխ, սկանավորեք կոդը, ընդունեք վճարումը՝ ամբողջ գումարը կամ մասերով։ Փակելիս համակարգը համեմատում է սպասվող և հաշված կանխիկը։

Ապրանքներն ավելանում են ստացումով և պակասում վաճառքով։ Excel ֆայլը նախ ստուգվում է՝ սխալի դեպքում ոչինչ չի պահվում։

Պատվերի և վաճառքի վճարումները հայտնվում են ինքնաբերաբար։ Ելքերը՝ ըստ բաժինների, կանխիկը և քարտը՝ առանձին։

Թիմը շփվում է իրար հետ, իսկ հաճախորդների նամակները Telegram-ից, WhatsApp-ից, Instagram-ից և Viber-ից գալիս են նույն տեղ։

Պատվերները, զանգերը, պարտքերը և ավանսը՝ մեկ քարտում։ Հաջորդ զանգի ամսաթիվը չի մոռացվում։

Լուծումներ
Մանրամասն՝ ամեն ուղղության մասին։
TM Hub-ը ցույց է տալիս, թե որ պատվերը որ փուլում է, ով է կատարում, ինչ է վճարվել և ինչ է մնացել՝ առանց հարցնելու և զանգերի։
Կարդալ ավելինՀերթափոխեր, վճարումների բոլոր տեսակները, վերադարձներ և իրական շահույթ՝ մեկ պարզ էկրանում։
Կարդալ ավելինՄնացորդները փոխվում են ստացումով և վաճառքով, իսկ Excel-ից բեռնելը ստուգվում է՝ նախքան որևէ բան պահելը։
Կարդալ ավելինԻնչպես սկսել
Չկա երկար ներդրում․ կարգավորում եք հիմնականը և սկսում աշխատել։
Ստեղծում ենք ձեր ընկերությունը՝ մասնաճյուղեր, պաշտոններ, պատվերների փուլեր, ով ինչ է տեսնում։
Ապրանքները և ստացումները բեռնում եք Excel-ով, հաճախորդներին՝ ավելացնում կամ ներմուծում։
Պատվերներ, վաճառք, պահեստ, ֆինանսներ․ ամեն ինչ միացված է, իսկ հաշվետվությունները՝ ավտոմատ։
Համեմատություն
Excel-ը հիանալի գործիք է, բայց ոչ ամբողջ բիզնեսը կառավարելու համար։
| Հարց | Excel և տետրեր | TM Hub |
|---|---|---|
| Պատվերի կարգավիճակ | Հարցնում եք զանգով | Երևում է տախտակի վրա, ծանուցում՝ փուլի փոփոխության մասին |
| Պահեստի մնացորդ | Թարմացնում եք ձեռքով | Փոխվում է ինքնաբերաբար՝ ստացումով և վաճառքով |
| Շահույթ | Հաշվում եք ամսվա վերջում | Հաշվետվություն ինքնարժեքով (FIFO) |
| Պարտքեր | Մոռացվում են | Հաճախորդի քարտում, մասնակի մարումով |
| Աշխատողների իրավունքներ | Ֆայլը տեսնում է բոլորը | Ամեն պաշտոն տեսնում է միայն իր էջերը |
| Հաճախորդների նամակներ | Ցրված չատերում | Մեկ պատուհանում՝ պատասխանատուով |
Ում համար է
Կահույք, փափուկ կահույք, տեքստիլ, պատվերով արտադրություն՝ փուլերով, կատարողներով և նյութերի հաշվառմամբ։
Կասսա, վաճառք, վերադարձ, ավանս, ապառիկ և պահեստի մնացորդ՝ իրական ժամանակում։
Մասնաճյուղերի կասսաներ, աշխատողներ, ապրանքի պահանջներ և միասնական հաշվետվություն։
Հաճախորդներ, զանգեր, պատվերներ, վճարումներ և աշխատավարձեր՝ առանց ավելորդ ծրագրերի։
Հաճախ տրվող հարցեր
Ցուցադրում ենք 30 րոպեում՝ ձեր պատվերների, պահեստի և կասսայի օրինակով։ Առանց պարտավորությունների։
Կամ գրեք մեզ: info@tmhub.am